Ռուսաստանի յոթ քաղաքացիներ՝ արշավախմբի մասնակիցներ անհետ կորել են Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում: Ինչպես հաղորդում է «Սինխուա» գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանի իշխանության ներկայացուցիչների վրա, արշավախումբը չինացի թարգմանչի ուղեկցությամբ սեպտեմբերի 15-ին ժամանաել է Մինֆեն բնակավայր: Հրաժեշտ տալով թարգմանչին՝ ռուսաստանցի արշավորդները ինքնուրույն ուղեւորվել են Կուլունի անամրդաբնակ լեռնային շրջան: Որոշ տեղեկություններով, նրանց մոտ արբանյակային հեռախոս է եղել:

Հոկտեմբերի 13-ին Մինֆենի շրջանի հասարակական անվտանգության վարչությունը հեռախոսային հաղորդագրություն է ստացել, որ ռուսական արշավախումբը լեռներում խնդիրներ ունի, եւ նրանք դիմել էին չինական կողմին օգնության խդնրանքով: Ռուսաստանցիներից մեկը լրջորեն հիվանդացել էր: Տեղական վարչակազմը անհապաղ փրկարարների է ուղարկել, այդ թվում բժիշկների: Սակայն առ այսօր նրանց չի հաջողվել հայտնաբերել ճանապարհորդներին: Նրանց գտնելու համար նախատեսվում է լրացուցիչ ուժեր ուղարկել: