2010-2011 թվականներին Ուկրաինայում կանցկացվեն հայ մշակույթի, իսկ Հայաստանում՝ ուկրաինական մշակույթի օրեր։ Այս մասին, ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հայտարարվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստում։
Հայկական կողմն առաջարկել է հայերեն լեզվով հրատարակել ուկրաինացի ժամանակակից գրողների ու բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն։ Բացի այդ, մշակութային պատասխան միջոցառումների շրջանակներում առաջարկվել է լայնորեն նշել հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցի 150-ամյակը, որը երկար ժամանակ ստեղծագործել է Ղրիմում։ Ուկրաինական կողմը երախտագիտություն է հայտնել Երեւանում ուկրաինացի գրող Տարաս Շեւչենկոյի հուշարձանը տեղադրելու հնարավորության համար։
Հայաստանում Ուկրաինայի դեսպանը նշել է, որ այսօր իր երկրում առանձնահատուկ թրթիռով են վերաբերվում հայկական մշակութային ու պատմական ժառանգության պահպանմանը։ Բացի այդ, այսօր վերականգնողական աշխատանքներ են ընթանում Լվովի հայկական եկեղեցում։ Ըստ նրա, Ուկրաինայի տարածքում գտնվող հայկական բոլոր եկեղեցիները փոխանցվել են հայկական թեմին։




























