«Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը, եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ազատագրել մեր հողերը զավթիչներից»,- ըստ APA գործակալության, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա ասել է, թե իր երկրի տնտեսությունը «Հայաստանի տնտեսության հետ անհամադրելի մակարդակի վրա է»:
«Մենք նրանց գերազանցում ենք բոլոր չափանիշներով», — հայտարարել է Ալիեւն ու ընդգծել. «Մենք ունենք ե'ւ լայն քաղաքական հնարավորություններ, ե'ւ շատ ուժեղ միջազգային դիրքեր: Ինչ վերաբերում է ռազմական ուժին, ապա ցանկանում եմ եւս մեկ անգամ ասել, որ ադրբեջանական բանակը ամենահզորն է տարածաշրջանում»:
Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է. «Մենք մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը, եւ դա մեծ միջոցներ է պահանջում: Բայց մենք պետք է անենք դա, քանի որ ապրում ենք պատերազմի պայմաններում»:




























