Հայ ազգային կոնգրեսը 100 հազարից ավելի ստորագրություն է հավաքել Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարանում պատասխանատվության ենթարկելու համար: Այդ մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Վերջինս նաեւ հայտնեց, որ հայցը վաղուց պատրաստ է, այժմ թարգմանվում է, իսկ ՀԱԿ-ը զբաղված է նաեւ այդ ստորագրությունները ստուգելու եւ ավելի կոնկրետ թիվ ներկայացնելու գործով: Ի դեպ, Քոչարյանի դեմ ներկայացվող հայցը բաղկացած է 400 էջից: «Ռոբերտ Քոչարյանը պետք է Հաագայի դատարանի առջեւ պատասխան տա մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:




























