Նավթի համաշխարհային գները երեքշաբթի թույլ տատանվում են՝ առանց որեւէ դինամիկայի՝ ՕՊԵԿ+-ի հանդիպման սպասումով, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը խորհրդանշականորեն աճել է 0.08 տոկոսով՝ մինչեւ 84.78 դոլար մեկ բարելի դիմաց, WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.06 տոկոսով՝ մինչեւ 84 դոլար մեկ բարելի դիմաց։