Շատերը թերահավատ են՝ արդյո՞ք Facebook/Meta-ն կկարողանա ապահովել մարդկանց անվտանգությունը վիրտուալ մետատիեզերքում, որը ծրագրվում է ստեղծել՝ հաշվի առնելով ընկերության՝ առցանց աշխարհը վերահսկելու ջանքերը, գրել է Axios-ը:
Այնուամենայնիվ, Facebook-ի գործադիր տնօրեն Էնդրյու Բոսվորթը պնդում է, որ Facebook-ի պատմությունն այն է, ինչն իր ընկերությանը լավագույնս հարմարեցնում է այդ առաջադրանքին: Նրա խոսքով՝ ոտնձգություններից, ատելության հրահումից եւ ապատեղեկատվությունից մինչեւ թվային գողություն, Facebook-ն ունի ամենամեծ թիմը, որն աշխատում է պոտենցիալ վնասի վրա, որին կարող են հանդիպել մետատիեզերքի օգտատերերը, եւ սա միակ ընկերությունն է, որն ունի նման խնդիրները լուծելու փորձ ողջ բնակչության մասշտաբով:
Բոսվորթը նշել է, որ ամենադժվար մարտահրավերներից շատերը կապված չեն լայնածավալ քաղաքականության իրականացման հետ: Նրա խոսքով՝ անգամ 20 անգամ ավելի շատ ռեսուրսներ հատկացնելը վերջ չի դնի Facebook-ի նման հարթակի շուրջ տարաձայնություններին: «Խոսքը միայն ջանքերի մասին չէ», - ասել է նա: «Խոսքը վերաբերում է նաեւ էությանը, թե ինչպիսին պետք է լինի քաղաքականությունը»։ Երբ խոսքը վերաբերում է իրական աշխարհի կառավարմանը, Բոսվորթը պնդում է, որ մարդիկ ունեն տարբեր գաղափարներ: Խիստ կենտրոնացված եւ վերահսկվող ռեժիմը, օրինակ՝ Սինգապուրում, կարող է ամեն ինչ ավելի անվտանգ պահել, սակայն անձնական ազատությունների հաշվին: Ավելի բաց հասարակությունները նպաստում են ավելի շատ ազատության եւ երկխոսության, սակայն ավելի քիչ կարգուկանոնով, ավելի շատ վտանգներով եւ այլ թերություններով:
Մարկ Ցուկերբերգն անցյալ շաբաթ հորդորել է ընկերություններին համագործակցել՝ ստեղծելու միասնական թվային տիեզերք՝ այսօրվա համացանցի օրինակով: Microsoft-ի, Google-ի եւ Apple-ի նման ընկերություններին ընդհանուր տեսլականի շուրջ համաձայնության գալն ինքնին հեշտ չի լինի:
Իրական աշխարհում գոյություն ունեցող իրավաբանական մարմիններին կարող է դժվար լինել թվային աշխարհի իրավասությունը ֆիզիկական տեղակայությունից դուրս փոխանցելը:
Բոսվորթը նշել է, որ կան մետատիեզերքի որոշ ավելի հեշտ ասպեկտներ՝ հնարավոր է անջատել վատ վարք դրսեւորող անձի ձայնը, որպեսզի նա չկարողանա ձեզ անհանգստացնել. տարբերակ, որն անհնար է իրական աշխարհում:
Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է քննարկի, թե ինչ է ակնկալում վիրտուալ աշխարհում անվտանգությունից եւ գաղտնիությունից։ Օրինակ՝ Ֆեյսբուքը կամ որեւէ ընկերություն պետք է կարողանա՞ լսել վիրտուալ այգում կամ հյուրասենյակում տեղի ունեցող խոսակցությունները: Սա կարող է որոշ օգտատերերի ավելի մեծ անվտանգություն ապահովել, բայց մյուսները օրինական կերպով կբողոքեն գաղտնիության բացակայության մասին: «Ես անհամբերությամբ սպասում եմ այս խոսակցություններին», - ասել է նա: «Չեմ կարծում, որ մենք պետք է կայացնենք այս որոշումները, առավել եւս ինքներս»:
Մինչդեռ, ըստ Բոսվորթի, Facebook-ն արդեն դիտարկում է գաղտնիության եւ անվտանգության միջեւ հավասարակշռություն հաստատելու որոշ տարբերակներ։ Հնարավորություններից մեկն այն է, որ օգտատերերը թույլ տան իրենց վերջին փոխազդեցությունների պատճենը պահել մետատիեզերքում: Նման բուֆերը թույլ կտար որեւէ մեկին զեկուցել անցանկալի հանդիպման մասին եւ տրամադրել թվային ապացույցներ՝ առանց Facebook-ի կամ կառավարության կողմից մասնավոր փոխհարաբերությունների մշտական մոնիտորինգի:





























