Լոնդոնի շախմատային սուպերմրցաշարի կազմակերպիչները դեկտեմբերին կայանալիք երրորդ մրցաշարին հրավիրել են նաեւ Լեւոն Արոնյանին: Արոնյանը կմիանա արդեն ավանդական դարձած սուպերկազմին` Վիշվանաթան Անանդ, Մագնուս Կարլսեն եւ Վլադիմիր Կրամնիկ: Հիկարու Նակամուրայի հետ նրանք կներկայացնեն համաշխարհային դասակարգման առաջատար կազմը: Բրիտանիան կներկայացնեն Մայքլ Ադամսը, Նայջել Շորթը եւ Դեւիդ Հաուելը: Մրցաշարը կունենա ինը մասնակից: Պարտիայից ազատ շախմատիստն ինտերնետում կմեկնաբանի մյուսների պարտիաները: Սուպերմրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 3-ից 12-ը, հաղորդում է Chess-news-ը: