Xiaomi Black Shark 4S Pro-ն AnTuTu-ի վարկածով ճանաչվել է ամենահզոր սմարթֆոնը, փոխանցում է   Revü պարբերականը։

Android-սմարթֆոնների թեստերի տվյալներով՝ Xiaomi նոր ֆլագմանը դարձել է շուկայում ամենաարտադրվող դեվայսը։  Xiaomi Black Shark 4S Pro-ն ունի Snapdragon 888+ չիպ, 16 ԳԳԲ օպերատիվ եւ 512 ԳԳԲ ներկառուցված հիշողություն։

Թոփ-եռկայում են հայտնվել Nubia Red Magic 6S Pro-ն  եւ Vivo iQOO 8 Pro-ն։ Նշվում է, որ վարկանիշի նախորդ առաջատարը՝ Xiaomi Black Shark 4 Pro, հայտնվել է չորրորդ հորիզոնականում։ Հինգերորդ եւ վեցերորդ հորիզոնականներում են՝ ԱVivo X70 Pro+ եւ Asus ROG Phone 5s։

Թոփ-10-յակում հայտնված բոլոր սարքերն աշխատում են  Qualcomm Snapdragon 888+ եւ Snapdragon 888 պրոցեսորների բազայով։