Facebook-ի մայր ընկերություն Meta-ն միակը չէ, որ մտադիր է մետատիեզերք ստեղծել: Microsoft-ն իր Ignite կոնֆերանսում հայտարարել է, որ այն կներկայացնի ավատարներ եւ ավելի լայն Mesh հարթակը Microsoft Teams-ում՝ որպես հանդիպումներն ավելի գրավիչ դարձնելու ջանքերի մի մաս: Սա մետատիեզերքի ստեղծման ծրագրերի մի մասն է:

Խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից Microsoft-ը ամենամեծ ներդրումներն է կատարել վիրտուալ եւ ընդլայնված իրականության ոլորտում:

Ընկերությունը սպառողների համար ստեղծել է նաեւ Windows-ի վրա հիմնված խառը իրականության հարթակ, որն աշխատում է Samsung-ի եւ այլոց կողմից վաճառվող լրակազմով: