ՀՅԴ-"Ժառանգություն"-10 կուսակցություններ դաշինքը հոկտեմբերի 16-ին ավելացել է եւս 2 կուսակցությունով:

ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, որը վարում է այսօրվա հանրահավաքը, հայտարարել է, թե իրենց են միացել նաեւ Նժդեհյան ցեղակրոն եւ «Հայկանդուխտ» կուսակցությունները, բայց այդ թիվն էլ վերջնական չէ եւ աճելու միտում ունի:

Ի դեպ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, որը բաղկացած է 18 կուսակցություններից, այս միավորմանը համարում է իշխանական նախագիծ՝ պատճառաբանելով, որ նրանք չեն համարձակվում պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Իսկ այսօր կայացած հանրահավաքին արդեն ելույթ են ունեցել Վահան Հովհաննիսյանը՝ ՀՅԴ-ից, Արամ Կարապետյանը՝ ՆԺԿ-ից, Հարություն Առաքելյանը՝ ՀՌԱԿ-ից, եւ Ստեփան Սաֆարյանը՝ «Ժառանգությունից»: Վերջինս պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը: