Թերթը զրուցել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի հետ…

Ի՞նչ եք կարծում, իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն ինչո՞վ կավարտվի։

ՀԱԿ-ը ցանկանում էր փայատեր դառնալ իշխանությանը, բայց իշխանությունը «քցեց» ՀԱԿ-ին։ Ամեն դեպքում, կրիտիկական մեծ զանգված կա, որը դեմ է իշխանություններին, եւ այդ առումով ՀԱԿ-ը վտանգավոր է։ Իշխանությունը հասկանում է, որ ժողովուրդը կարող է ըմբոստանալ եւ փորձում է գնալ համագործակցության։

Եթե համաձայնության եզրեր չգտնվեն, կարծում եմ, ՀԱԿ-ը կգնա վա բանկ` այլ տարբերակ չեմ տեսնում։ Եթե նման իրավիճակ ստեղծվի` ժողովուրդը ընդվզի, մենք, չնայած դեմ ենք ՀԱԿ-ին, վճռական պահին կարող ենք միանալ իրենց։

ՀԱԿ-ին միանալով` ի՞նչ խնդիր եք լուծելու. խորհրդարանական մանդա՞տ եք ապահովելու ձեզ համար։

Ոչ, ցավ եմ պատճառելու իշխանությանը։ Եթե ինքը ինձ ցավ է պատճառում, ես էլ պետք է փորձեմ իրեն ցավեցնել։ Աշխատանքը ձեռքիցս վերցրին, օջախս քանդեցին, 11 տարի առաջ եկել եմ դրսից, ներդրում եմ արել, փող եմ ծախսել, ժողովրդին միշտ ընդառաջ եմ գնացել, ու ժողովուրդը ինձ չի մոռացել։

Ես դեռ չեմ ակտիվանում, բայց դա չի նշանակում, թե չեմ ակտիվանա։ Թող չերազեն այդ մասին։ Կարծում եմ, իմ լիցքը կլեգիտիմացնի, ժողովրդական երանգ կտա ՀԱԿ-ին, եւ իրենք դա շատ լավ հասկանում են։