Վանաձոր-Գյումրի ճանապաարհին այսօր`հուլիսի 8-ի առավոտյան ժամը 10-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:

Ջաջուռ գյուղից 6-7 կմ հեռավորության վրա («Ավետիքի հուշաղբյուր» չհասած) Վանաձորից դեպի Գյումրի շարժվող Opel Vektra մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը: Թե ինչպես, ինչ պայմաններում, կամ ինչ պատճառով է մեքենան հայտնվել ձորում, դեռ պարզ չէ:

Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանության ու ոստիկանության Շիրամի մարզային վարչության քննչական բաժնի աշխատակիցները:

Ճանապարհային ոստիկանների փոխանցմամբ` մեքենայում եղել է միայն երիտասարդ վարորդը, ում դեպքից անմիջապես հետո Գյումրիի շտապ բուժօգնության աշխատակիցները տեղափոխել են Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:

Հիվանդանոցում  վարորդին ենթարկել են բուժզննության: Պարզվել է, որ նա թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել: Վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, հիվանդը նախնական բուժօգնությունից հետո տուն է գնացել: