Ոստիկանության ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով նախօրեին Երեւանի Գալշոյան փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Գառնիկ Ք.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա գուլպայի մեջ հայտնաբերվել է 5 մլգ տարողության ներարկիչ` դեղնավուն հեղուկով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: