Ոստիկանության Երեւանի վարչության ծառայողները Օղակաձեւ զբոսայգուց, գողություն կատարելու կասկածանքով, հուլիսի 7-ի երեկոյան բերման են ենթարկել 35-ամյա Համլետ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Ալեք Մանուկյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի առջեւի դուռը հարմարեցված գործիքով բացելով` սրահից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել են անդորրագրեր եւ տարբեր բանկերի պլաստիկ քարտեր:

Գողոնը հայտնաբերվել եւ առգրավվել է: Կատարվում է հետաքննություն: