Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հուլիսի 4-ին Միկրոշրջան թաղամասի մի բնակարանից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը, ննջասենյակի պատուհանը բացելով` նշված բնակարանից գողացել են 820.000 դրամ եւ բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 21-ամյա Անդրանիկ Հ.-ն, ով խոստովանել է հանցանքը:

Անդրանիկ Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: