Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի տանիքում հուլիսի 7-ին հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Երեւան քաղաքի թիվ 5 եւ թիվ 11 Հրշեջ փրկարար ջոկատներից մեկական մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղքը:
Դեպքի վայրում է գտնվել Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, որը ժամը 16.25-ին հայտարարել է հրդեհի բարդության «բիս-1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել եւս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով): Պարամեդիկների կողմից թիվ 17 բնակարանի բնակիչ Մերի Խառազյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.37-ին, մարվել` 16.57-ին: Այրվել է շենքի տանիքը` 50 քմ:
Բացի այդ, հուլիսի 7-ին հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 8 տանը: Այրվել է Հ. Հակոբյանին պատկանող տան տանիքը` 20 քմ եւ պատշգամբը` 40 քմ մակերեսով, 400քմ խոտածածկ տարածք:



























