Հուլիսի 8-ին, ժամը 20.50-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Դրոյի փողոցի 21ա շենքի բնակչուհի` 27-ամյա Ռոզա Ղազարյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկների` տուժածի առողջական վիճակը ծանր կայուն է: