Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալն ու ճգնաժամի պատճառով դրա նվազումը չի համապատասխանում իրական հնարավորություններին: Այդ մասին հոկտեմբերի 17-ին նշվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար, հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկու հանդիպմանը։

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները նշել են, թե տնտեսական հարաբերություններում կա չօգտագործված մեծ ներուժ եւ միջկառավարական հանձնաժողովը պետք է այն իրացնելու ուղղությամբ լուրջ միջոցներ ձեռնարկի:

Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ նշվել են մեքենաշինության, ավիացիայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: