Թբիլիսիում հուլիսի 9-ի երեկոյան ժամը 20-ին երկրի խորհրդարանի առջեւ գտնվող Սուրբ Գաշվեթի եկեղեցու մոտից մեկնարկել է երթ դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի:

Ինչպես Թբիլիսիից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հազարավոր հավատացյալներ հավաքվել էին Մայր տաճարի առջեւ` մոմավառությամբ աջակցություն հայտնելու Պատրիարք Իլյա երկրորդին, ով դեմ էր արտահայտվել Վրաստանում  հայ առաքելական, հռոմեական, կաթոլիկ, բապտիստական եկեղեցիներին, հրեական եւ մահմեդական համայքներին կարգավիճակ տալու գաղափարին:

Սակայն չնայած վրաց պատրիարքի դեմ լինելուն, Վրաստանի խորհրդարանն օրերս ընդունել է եկեղեցիներին ու կրոնական համայնքներին իրավական կարգավիճակ տալու մասին օրենքը:

Ավելին, երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է օրենքը եւ այն մտել է ուժի մեջ:

Հիշեցնենք, որ օրերս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Վրաստան այցելության ընթացքում քննարկվել էր նաեւ այդ հարցը: