Այսօր, հոկտեմբերի 17-ին Պակիստանի զինվորական ստորաբաժանումները արդեն ցամաքային գործողություններ են սկսել ընդդեմ թալիբ զինյալների, ԱՖղանստանին սահմանամերձ Հարավային Վազիրիստան շրջանում։ Որոշ տվյալներով, այստեղ են գտնվում ծայրահեղականների հիմնական կուտակումները։
Ինչպես հայտնում է «ИТАР-ТАСС»-ը, վկայակոչելով Պակիստանի կառավարական աղբյուրները, այս շաբաթվա ընթացքում Պակիստանի զորքը ցամաքային գործողություններ իրականացնելուց առաջ զանգվածային ռմբակոծություն է իրականացրել ծայրահեղականների տեղաբաշխման վայրերում։
Միեւնույն ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի տվյալներով, Հարավային Վազիրիստանի Վանա շրջանում, որտեղ եւս զինյալների դեմ գործողություններ են նախատեսված, պարետային ժամ է հայտարարվել։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, տարածաշրջանում արդեն ակտիվ մարտական գործողություններ են սկսվել։




























