Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կիլոմետրում հուլիսի 10-ին գիշերը «ՎԱԶ-2101» մակնիշի 247 ԼՏ 008 համարանիշի ավտոմեքենան շրջվել է:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ավտոմեքենան (վարորդ Մարտին Ղարիբյան) դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, որի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր, Թալին քաղաքի բնակիչ 42-ամյա Արայի Միքայելյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւոր, Թալին քաղաքի բնակիչ 36-ամյա Ալվարդ Բարխուդարյանն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Թալին քաղաքի հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության: