Ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հուլիսի 9-ին ժամը 06.30-ի սահմաններում 43-ամյա Արմեն Մ.-ի վարած  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գորիս ճանապարհի 206-րդ կմ-ին բախվել է համընթաց շարժվող «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107» -ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: