Գեղարքունիքի մարզում այսօր` հուլիսի 11-ին, Սեւանա լճի «Ֆլամինգո» լողափի հարակից տարածքում, ափին կայանած ավտոմեքենան ուժեղ ալիքների հետեւանքով հայտնվել է ջրի մեջ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 01.15-ին հրշեջ-փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել «ՎԱԶ-21112» մակնիշի Տ 3310 համարանիշով ավտոմեքենան (վարորդ Արայիկ Սարգսյան):