Երեւան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 54/2 շենքի բակում հուլիսի 10-ին առվի մեջ նռնակի բռնկիչ է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Երեւանի փրկարարական վարչության պետի տեղակալ փրկարար ծառայության փոխգնդապետ Գ. Հարությունյանը եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքային բաժնի պետ փրկարար ծառայության փոխգնդապետ Ա. Խաչատրյանը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների կողմից նռնակի բռնկիչը տեղափոխվել է անվտանգ վայր:



























