Երեւան քաղաքի Գրիգոր Արծրունու փողոցի թիվ 90 շենքի 35-րդ բնակարանում հուլիսի 10-ին հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Գ. Դավթյանին պատկանող բնակարանում տեղի է ունեցել 3 կգ գազի բալոնի արտահոսք եւ բռնկում, որի հետեւանքով Գ. Դավթյանը ստացել է թեթեւ այրվածք. վերջինիս տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:



























