Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են կադաստրի աշխատակիցների՝ կաշառք վերցնելու պահին:
ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք վերցնելու պահին ձերբակալվել են Հայաստանի կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթ» ստորաբաժանման աշխատակիցներ Համազասպ Հովսեփյանը, Բաբաջան Բաբախանյանը եւ իրավախորհրդատվական ծառայություն մատուցող «Պողգան» ընկերության տնօրեն Գարիկ Պողոսյանը:
Վերջիններս հոկտեմբերի 16-ին մի քաղաքացուց՝ նրա բնակարանը, 200 քմ հողատարածքը եւ 90 քմ ապօրինի շինությունը դատական կարգով սեփականաշնորհելու դիմաց պահանջել եւ ստացել են 4 հազար ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։




























