Վրացական «Իմեդի» հեռուստաալիքի պրոդյուսեր Բադրի Աֆանասեւը քաղաքական ապաստան է խնդրում Ռուսաստանից։ Դաղստանի Անվտանգության ծառայության բաժանմունքում նշում են, որ Աֆանասեւն օրերս քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է Անվտանգության ծառայության «Յարագ-Կազմալյար» սահմանային բաժանմունք։ Վրաստանի քաղաքացու խոսքով, մի քանի տարի է, ինչ վրացական իշխանությունները ընդդիմության հետ կապերի համար հետապնդում են իրեն։
Վրացական «Իմեդի» հեռուստաալիքի պրոդյուսերը քաղաքական ապաստան է խնդրում Ռուսաստան
Տեղադրություն




























