Ոստիկանության Իջեւանի բաժնում հուլիսի 12-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում 25-ամյա Նվեր Մ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Գանձաքար գյուղի անտառատարածքում շրջվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: