Սեւանում հուլիսի 12-ի գիշերը ժամը 02:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 34-ամյա Ռուդիկ Մ.-ի վարած «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Սեւան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված, 27-ամյա Կարեն Ա.-ին  պատկանող «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետեւանքով Կարեն Ա.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: