Գյումրի-Երեւան ճանապարհի 145-րդ կմ-ին հուլիսի 12-ին ժամը  22.00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 30-ամյա Արսեն Ն.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երեւան ճանապարհի 145-րդ կմ-ին բախվել է 31-ամյա Արկադի Ս.-ի վարած «ՍԱԶ-3507»  մակնիշի  ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով Արսեն Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց:

Կատարվում է քննություն: