Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում գնդակը գտնվում է թուրքական դաշտում, հայտարարել է ամերիկացի դիվանագետ Ջոն Հեֆերնը, ում ԱՄՆ նախագահն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում:
«Միացյալ Նահանգները աջակցել են Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին` հարաբերությունների կարգավորման երկկողմ փաստաթուղթ ստորագրելու հարցում, եւ մենք աջակցում ենք ջանքերն այդ ուղղությամբ»,- նկատել է Հեֆերնը: Նրա խոսքով, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «հստակ հայտարարել է, որ ներկայումս հայ-թուրքական հարաբերություններում գնդակը գտնվում է թուրքական դաշտում»:
Ջոն Հեֆերնը ընդգծել է, թե իր թեկնածության հաստատման դեպքում մտադիր է ակտիվորեն աշխատել Անկարայում ամերիկյան դեսպանատան հետ «երկու կողմերի միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ»:




























