Չորեքշաբթի օրը Հնդկական օվկիանոսում գտնվող ֆրանսիական Ռեյունիոն կղզում սկսվել է Պիտոն-դե-լա-Ֆուրնեզ հրաբխի ժայթքումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մասնագետները ֆիքսել են հրաբխի հարավային լանջին սեյսմիկ ակտիվություն տեղական ժամանակով ժամը 01:15-ին, այնուհետեւ նկատվել են ցնցումներ, որոնք կարող են ազդարարել մագմայի՝ մակերեսին մոտենալու մասին։
Անվտանգության նկատառումներից ելնելով` կղզու իշխանությունները ժամանակավորապես արգելել են մուտքը դեպի Անկլո-Ֆուկե եւ Պաս-դե-Բելեկոմբ, ինչպես նաեւ արգելվել է հրաբխի մոտ ինքնաթիռների վայրէջքը:
2021 թվականի ապրիլին երկու զբոսաշրջիկների, ովքեր գնացել էին դիտելու Պիտոն-դե-լա-Ֆուրնեզ հրաբխի ժայթքումը, մահացած էին հայտնաբերվել հրաբխի խառնարանում։





























