Հակամարտությունների ընթացքում դպրոցների եւ հիվանդանոցների նկատմամբ ուժի եւ դրա սպառնալիքի կիրառումն անընդունելի է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Բան Կի Մունը` հուլիսի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Երեխաները եւ զինված հակամարտությունները» խորագրով քննարկումների ժամանակ:

Այդ քննարկմանը ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ 5 տասնյակ երկրների, այդ թվում Հայաստանի պատվիրակությունը, որը դրական է գնահատել է Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի համապատասխան զեկույցը:

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում նշել է, որ քննարկման թեման Հայաստանի համար ոչ միայն ծանրագույն հումանիտար խնդիր է այլ նաեւ մեծագույն անվտանգության հարց:

Նա  ներկաներին հիշեցրել է, որ դեռեւս 90-ականների սկզբին Հայաստանին պարտադրած պատերազմի արդյունքումը երկիրն ապաստան է տրամադրել տասնյակ հազարավոր հայ փախստական երեխաների, որոնց նկատմամբ կիրառվել է բիրտ  ուժ, իսկ նրանց հիվանդանոցները, մանկապարտեզները եւ դպրոցներն ագրեսորի կողմից ենթարկվել են կանոնավոր հրետանակոծման ու հրթիռակոծման:     

Դեսպանը հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է մշտապես իր ուշադրության կենտրոնում պահի երեխաների նկատմամբ հանցագործություններ ու ոտնձգություններ կատարողներին` նրանց հանդեպ կիրառելով պատժամիջոցներ: