Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 14-ին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ  Հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպանատան աշխատակազմին, մաղթել բարեկամ Ֆրանսիային հետագա զարգացում եւ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ բարօրություն:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ դերակատարություն ունեն, եւ Հայաստանը շահագրգռված է Ֆրանսիայի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր մակարդակներում: