Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ASKON գործարարների ասոցիացիայի կառավարման անդամների առջեւ ելույթ ունենալիս հայտարարել է, որ գալիք տարի Թուրքիայի կառավարությունը կիրականացնի հանրապետության զարգացման նոր տնտեսական մոդելը:
Այդ մոդելը պետք է ուղղվի նախ զբաղվածության աճին ու Թուրքիայում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Դրա նպատակը կդառնա տնտեսության կայուն զարգացումը, գրում է Լուրերի անատոլիական գործակալությունը:
Էրդողանը պարզաբանել է, որ կառավարությանը հանձնարարել է գրանցել այնպիսի պայմաններ Թուրքիայի տնտեսությունում, որոնց դեպքում ե՛ւ յուրաքանչյուր գործարարը, ե՛ւ յուրաքանչյուր սովորական քաղաքացին կկարողանան պլանավորել իրենց ապագան 3 տարվա կտրվածքով:
Այդ առնչությամբ կառավարությունը գալիք տարում կառաջարկի պայքարել լիրայի փոխարժեքի իռացիոնալ փոփոխությունների դեմ, որոնք, Թուրքիայի նախագահի խոսքով, տնտեսության ու պահանջարկի դինամիկայի իրողությունների հետ աղերս չունեն, եւ ժամանակավոր են:
Էրդողանը հավաստիացրել է, որ 2022 թվականին Թուրքկայում ազգային արժույթը կունենա կայուն փոխարժեք:
«Պետական բյուջեի հետ որեւէ խնդիր չկա: Մենք ամփոփում ենք տարին՝ անգամ գերազանցելով կանխատեսումները: Կառավարության համար առաջնային հիմք է թուրքական լիրան»,-նշել է Էրդողանը:
Նա նաեւ հայտնել է գործարարներին, որ Թուրքիայի քաղաքացիները ներկայում ունեն շուրջ 5 տոննա ոսկի, եւ այդ ռեսուրսներն անհրաժեշտ է ներգրավել տնտեսությունը զարգացնելու գործում:





























