SOCAR-ը (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) եւ թուրքական պետական Botas ընկերությունը հուլիսի վերջերին կվերսկսեն Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի մատակարարման վերաբերյալ բանակցությունները։ Այս մասին հուլիսի 15-ին հայտարարել է SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը, հայտնում է trend.az-ը։
Նրա խոսքով, ավելի վաղ բանակցությունների գործընթացը մի փոքր դանդաղել էր, սակայն արդեն հուլիսի վերջերին ակտիվ բանակցությունները եւ հանդիպումները կվերսկսվեն։
Աբդուլաեւը նաեւ նշել է, որ SOCAR-ը քննարկում է Հարավկովկասյան գազատարի ադրբեջանական հատվածի ընդլայնման կամ գազատարի նոր ճյուղի շինարարության հնարավորությունները։



























