Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 15-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Բեռնար Ֆասիեին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանդիպման ընթացքում կայացել է մտքերի փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ: Մինսկի խմբի համանախագահները Բաքու են ժամանել նախօրեին հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության շրջանակներում: Հուլիսի 18-ին նրանք կժամանեն Երեւան: