Չինաստանի իշխանությունններն, իրենց ինտերնետ-գրաքննության խստացման ծրագրի շրջանակներում, մեկ տարում փակել են Չինաստանում աշխատող կայքերի 41 տոկոսը։ Իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ այդ կայքերի մեծամասնությունը պոռնոգրաֆիկ բովանդակություն են պարունակում։

Չինական կայքերի թիվն ինտերնետում վերջին մեկ տարում էականորեն կրճատվել է, երբ երկրի իշխանությունները սկսեցին ավելի խստացնել իրենց վերահսկողությունը ցանցի նկատմամբ։ Այս մասին ասվում է Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիայի -CASS (Chinese Academy of Social Sciences). հետազոտության մեջ, գրում է Cnews.ru-ն։

Այսօրվա դրությամբ, Չինաստանն ունի աշխարհում ամենամեծ ինտերնետ-լսարանը, որը կազմում է 457մլն մարդ: Չնայած խիստ գրաքաննությանը, ինտերնետը հանդիսանում է այն քիչ հարթակներից մեկը, որտեղ երկրի բնակչությունը կարող է իշխանական ռեժիմի դիրքորոշումներին հակասող կարծիքներ արտահայտել:

Ներկայումս Չինաստանում գործող ինտերնետ-գրաքննությունն ամբողջ աշխարհի երկրների մեջ ամենախիստն է։ Մեծ թվով սոցիալական ցանցեր, ինչպիսիք են YouTube-ը, Twitter-ը եւ Flickr-ը, արգելափակված են։ Արաբական երկրներում տեղի ունեցող մի շարք  հեղափոխություններից հետո, այս տարի Չինաստանում ամբողջովին արգելափակեցին ինտերնետ-հեռախոսակապի բոլոր ծառայությունները, իսկ այս տարի իշխանությունները ջնջել են բոլոր ձայնագրությունները, որոնք կապված էին երկրի նախկին նախագահ՝ Ցզյան Ցզեմինի հետ։