Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ - Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 38-ամյա Արթուր Սահակյանի վարած Mercedes G 500 մակնիշի 007 ՍՍ 01 համարանիշի և 60-ամյա Ռոբերտ Մանուկյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների կողմից տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:





























