Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք փոփոխությունների, այդ թվում՝
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;
«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ;
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ։
Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրենքի նախագծերի, այդ թվում՝
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ;
Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։
Պատգամավորները նաեւ վավերացրեցին ««Union Horizon Europe» հետազոտությունների եւ նորարարությունների շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ կնքված համաձայնագիրը։





























