Վայելեցի՞ք այսօր Նիկոլի լկտի պահվածքը եւ ցինիկությունը, պատերազմից մեկ տարի անց իրենց այնպես են պահում, ոնց որ իր պատճառով ոչ 5 000 զոհ ենք ունեցել, ոչ էլ 10 000 ք. կմ նվիրել թուրքերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։

«Ասում է. «Հայաստանի բռենդը ժողովրդավարությունն է»։

Տո հողերը գլխիդ։

Ի՞նչ ժողովրդավարություն։

2021 թվականի հունիսից հետո աշխարհում Հայաստանի բռենդը նվաստացումն է»,- գրել է Աշոտյանը։