Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը լուրջ եւ վատ նախադեպ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը, ով նույնպես ավելի վաղ կալանավորվել էր։
Պատգամավորի խոսքով՝ ինքը հույս ուներ, որ իր եւ այլ անձանց նկատմամբ ապօրինի որոշումներ կայացրած դատավորները ներողություն կխնդրեն, բայց դա տեղի չունեցավ։ «Նրանք միայն կալանավորել գիտեն։ Սակայն սկզբունքային տարբերություն կա Բորիս Բախշիյանի եւ Ռուբիկ Մխիթարյանի միջեւ, ով կայացրել է ինձ ձերբակալելու որոշումը. Բախշիյանի գործողություններն ընդունելի են, իսկ Մխիթարյանի գործողությունների անօրինականությունն ապացուցվել է Սահմանադրական դատարանում»,- նշեց Չարչյանը։





























