Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել,  որ հարձակում է տեղի ունեցել Բաղրամյան պողոտա 53  հասցեում գործող «Արցախբանկ»-ի վրա:

Մի քաղաքացի կոտրել է բանկի դռան ապակիները, մտել ներս և ինչ-որ պահաջներ է դրել բանկի աշխատակիցների առջև, սակայն նա չի կարողացել այլ գործողություններ կատարել, քանի որ պարեկները   կարողացել են մտնել բանկ և վնասազերծել այդ քաղաքացուն, որից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանության ծառայողների հետ նրան  բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: