«ՀայՓոստ»-ի անվան տակ անհայտ անձինք փորձում են խարդախությամբ գումար շորթել։ Այս մասին տեղեկացնում է ընկերությունը՝ նշելով, որ քաղաքացիներից նման ահազանգեր են ստացվում։

«Կրկին ահազանգ ենք ստանում, որ ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:

ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:

Հորդորում ենք նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել»,- հայտնում են ընկերությունից։