Փետրվարի 13-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Նոր Խարբերդում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 22, 42 և 38 տարեկան երեք տղամարդու՝ վերջինիս վարած «Իվեկո» բեռնատարով հանդերձ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ  պարզվել է, որ 42-ամյա տղամարդը վարձելով «Իվեկո» բեռնատարը՝ 22-ամյա տղամարդու հետ Նոր Խարբերդի տներից մեկի մոտից գողացել են մետաղյա 1 և 2 տոննա տարողությամբ երկու բաք:

Շենգավիթի ոստիկանները պարզել են տուժողի ինքնությունը և հաղորդում ընդունել։

Կատարվում է քննություն։