Ռուսաստանը SWIFT-ից անջատվելու դեպքում ֆինանսական տեղեկատվության փոխանցման այլ մեթոդների կանցնի, այդ թվում՝ Ռուսաստանի Բանկի մշակած համակարգին, լրագրողներին ասել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ըստ SWIFT-ի՝ արեւմտյան կողմերի վերջին տեղեկությունների համաձայն, դրանք հասկանում են իրավիճակի անհեթեթությունը. մենք կտուժենք, բայց նրանք նույնպես կտուժեն։ Եթե ուզում են տանջվել, որպեսզի մենք միասին տանջվենք, ուրեմն դա արդարացված է։ Տեղեկություն կարդացի, որ SWIFT-ի հարցը հետաձգվում է, թեեւ անհնարին ոչինչ չկա։ Նրանց որոշումները, տեսնում ենք, բավականին հաճախ են վերանայվում»,- մեկնաբանել է նա։ «Եթե այս միջոցը մտցվի, մենք կանցնենք ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման այլ հնարավորությունների՝ լինի դա , հեռատիպեր, թե ճամպրուկներով վճարումներ, բայց ես, իհարկե, չափազանցնում եմ»,- հավելել է նախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նոր պատժամիջոցների դեպքում պլան ունի, ընդ որում, երկիրը որոշակի ֆինանսական «վահան» ունի։ «Բնականաբար, մենք ունենք այդպիսի պլաններ... Մենք ֆինանսական «վահան» ունենք՝ ոսկեարժութային պահուստների, ցածր պարտքի եւ բյուջետային պրոֆիցիտի եւ կանոնի տեսքով։ Փառք Աստծո, Ռուսաստանում պատժամիջոցների դեպքում նման պատ, պատնեշ կա»,- լրագրողներին ասել է Սիլուանովը՝ պատասխանելով նոր պատժամիջոցների դեպքում երկրի արձագանքի մասին հարցին:
«Չեմ կարող ասել, որ մենք ոչինչ չենք զգա, իհարկե կզգանք։ Բայց մենք հաշվարկում ենք այդ իրավիճակը։ Մենք աշխատելու ենք տարբեր պայմաններում։ Իհարկե, սկզբում դա որոշակի անկայունության կբերի, բայց՝ ինչ արած։ Առաջին անգամ չէ»,- հավելել է ՌԴ Ֆինանսների նախարարը:
«Եթե բանկերի նկատմամբ պատժամիջոցներ ընդունվեն, կարեւոր կլինի, թե դրանք ինչ բանկեր են, ընդհանուր առմամբ, դա տհաճ է։ Հասկանալի է, որ մենք այստեղ ապահովելու ենք բոլոր դեպոզիտները, բոլոր հաշվարկները մեր ավանդատուների միջեւ, այդ թվում՝ արտարժույթով այդ բանկերում։ Մենք բավականաչափ արտարժութային իրացվելիություն ունենք, արժութային պահուստները եւս բավարար են։ Եթե ուզում են վնասել մեր քաղաքացիներին, ապա դա նրանց համար ընդունելի տարբերակ կլինի։ Բայց ճակատագրական չի լինի տնտեսության եւ ֆինանսական համակարգի համար»,- ասել է Սիլուանովը։



























