Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ոստիկանությունը ներքին անվտանգության ապահովման մեջ ավելի ծանրակշիռ դերակատարություն է ունենալու։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Էրդողանի այս հայտարարությունից հետո հայտնի է դարձել, որ նախատեսվում է ստեղծել 15 հազար հոգուց բաղկացած ոստիկանության հատուկ նշանակության ուժեր, որոնք քուրդ զինյալների դեմ կպայքարեն լեռներում։
Ոստիկանության հատուկ ուժերը զինված կլինեն ծանր զենքերով։
Նշվում է, որ այս որոշումը կայացվել է, երբ ամիսներ առաջ Թուրքիայի Քաստամոնու նահանգում քուրդ զինյալները հարձակում էին գործել Էրդողանի թիկնապահների դեմ, որի ընթացքում սպանվել էր 1 եւ վիրավորվել՝ 2 ոստիկան։




























