Թուրքիայում  Բալըքեսիրից Անկարա մեկնող միջաքաղաքային ավտոբուսը Բուրսա քաղաքի մոտակայքում շրջվել է։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ ավտոբուսը շրջվելուց հետո սահել է մոտ 50-60 մետր։  Բոլոր ուղեւորները՝ 59 հոգի, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։