ՀՀ առողջաահության նախարարության «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկները՝ գինեկոլոգներ, վիրաբույժներ, պլաստիկ վիրաբույժներ,ակնաբույժներ, Լեռնային Ղարաբաղում բաց դռների օրեր են կազմակերպել։
Նրանք անվճար խորհրդատվություններ եւ բուժում կանցկացնեն Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում եւ Հանրապետական հիվանդանոցում, տեղի մասնագետներին կծանոթացնեն բուժման ժամանակակից մեթոդներին, իրենց փորձով կկիսվեն նրանց հետ։
Անվճար բուժօգնություն եւ խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում նաեւ վիրահատություններ, հայաստանցի մասնագետները կանցկացնեն մինչեւ հոկտեմբերի 21-ը։




























