Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն  «ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների համար  մշակութային երկխոսություն» ծրագրին: Ինչպես հաղորդում է «Բելտան»,  այն նախատեսված է 18-24 տարեկան երիտասարդների համար եւ կանցկացվի հուլիսի  25-ից մինչեւ օգոստոսի 3-ը Մոսկվայում Ժողովուրդների բարեկամության ինստիտուտի բազայում:

Նախագիծն ուղղված է երիտասարդների առաջնորդական պոտենցիալի զարգացմանը, կառավարման գործընթացների մասնակցության եւ  պետական իշխանության մարմինների հետ փոխգործակցության ունակությունների ձեռք բերմանը,  ինչպես նաեւ նրանց միջեւ միջմշակութային հաղորդակցության ամրապնդմանը:

Դպորցին կմասնակցեն նաեւ ԱՊՀ եւ Բալթյան  տարբեր երկրների, մասնավորապես` Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի, Ռուսաստանի ներկայացուցիչներ: